գլխավոր Իրադարձային 31–ամյա տղամարդը Երևանի կենտրոնում փորձել է օտարերկրացի կնոջ պայուսակից հեռախոս գողանալ

31–ամյա տղամարդը Երևանի կենտրոնում փորձել է օտարերկրացի կնոջ պայուսակից հեռախոս գողանալ

Երևանի Հանրապետության հրապարակում 31–ամյա տղամարդը փորձել է օտարերկրացի կնոջ պայուսակից բջջային հեռախոս գողանալ, հայտնում են ոստիկանությունից։ Ոստիկանները կանխել են հանցագործությունն ու տղամարդուն ձերբակալել, բերման ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին։

Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 6-ին, ժամը 21.40-ին։ Ոստիկանություն է հրավիրվել նաև օտարերկրյացի կինը։

Անձնական խուզարկությամբ տղամարդու մոտ հայտնաբերվել է 7 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ:

31-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին: