գլխավոր Միջազգային ԵՄ-ն հերթական անգամ խաբեց. Պուտինն առաջարկել է սահմանափակել հացահատիկի արտահանումը Եվրոպա

ԵՄ-ն հերթական անգամ խաբեց. Պուտինն առաջարկել է սահմանափակել հացահատիկի արտահանումը Եվրոպա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է մտածել Ուկրաինայից հացահատիկի արտահանման ուղղությունները սահմանափակելու մասին և հայտնել է, որ անպայման կխորհրդակցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

«Անպայման այդ թեմայով կխորհրդակցեմ նաև Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։ Չէ՞ որ այդ մենք ենք մշակել ուկրաինական ցորենի դուրսբերման մեխանիզմը։ Առաջին հերթին ամենաաղքատ երկրներին օգնելու համար, իսկ գործնականում ի՞նչ է կատարվում»,-ասել է Պուտինը Արևելյան տնտեսական համաժողով-2022-ի լիագումար նիստի ժամանակ։

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի համաձայն, որը ենթադրում է օգնություն ամենակարիքավոր երկրներին, ընդամենը երկու նավ է բեռնվել:

«Ընդգծեմ՝ 87 նավից ընդամենը երկուսը։ Եվ դրանցով 60 հազար տոննա պարեն է արտահանվել 2 մլն տոննայից, դա ընդամենը 3 տոկոսն է, որ ուղղվել է դեպի զարգացող երկրներ։ Եվրամիությունը հերթական անգամ խաբեց և շարունակում է խաբել զարգացող երկրներին»,-հավելել է ՌԴ նախագահը։

Աշխարհում պարենամթերքի պակաս ունի արդեն 345 մլն մարդ՝ 2019 թվականի համեմատ 2,5 անգամ ավելի, հայտարարել է Պուտինը:

«Համաշխարհային շուկաներում գների աճը կարող է իսկական ողբերգություն դառնալ ամենաաղքատ երկրների մեծամասնության համար, որոնք բախվում են պարենի, էներգառեսուրսների, կենսական կարևորության այլ ապրանքների դեֆիցիտի հետ։ Նշեմ թվեր, որոնք ընդգծում են խնդրի վտանգավորությունը․ եթե 2019 թվականին, ՄԱԿ-ի տվյալներով, աշխարհում 135 միլիոն մարդ պարենի սուր պակաս էր զգում, ապա հիմա նրանց թիվը 2,5 անգամ աճել է և կազմում է 345 միլիոն մարդ»,-ընդգծել է Պուտինը։

Արևելյան տնտեսական համաժողովն անցկացվում է սեպտեմբերի 5-8-ը, Հեռավոր Արևելքի դաշնային համալսարանի՝ Վլադիվոստոկի Ռուսսկի կղզում գտնվող մասնաշենքում։ ՌԻԱ Նովոստին համաժողովի գլխավոր տեղեկատվական գործընկերն է։