գլխավոր Միջազգային Թրամփի առանձնատանն այլ պետության միջուկային ներուժի վերաբերյալ գաղտնի փաստաթղթեր են հայտնաբերվել․ Washington...

Թրամփի առանձնատանն այլ պետության միջուկային ներուժի վերաբերյալ գաղտնի փաստաթղթեր են հայտնաբերվել․ Washington Post

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի առանձնատանը խուզարկության ժամանակ հայտնաբերվել են փաստաթղթեր այլ պետությունների միջուկային զենքերի վերաբերյալ։ Այս մասին գրում է Washington Post-ը՝ հղում անելով իրավիճակին քաջատեղյալ աղբյուրներին։

Ինչպես հաղորդում է պարբերականը, Հետախուզությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) գործակալները խուզարկության ժամանակ հայտնաբերել են փաստաթղթեր, որոնցում պարունակվում էին տեղեկություններ օտարերկրյա կառավարության ռազմական անվտանգության, այդ թվում նաև միջուկային հնարավորությունների մասին։

Նշվում է, որ հայտնաբերված նյութերից որոշները մանրամասն նկարագրում են այնպիսի գաղտնի ամերիկյան օպերացիաներ, որոնց վերաբերյալ փաստաթղթերը երբևէ չեն տեսել անգամ ազգային անվտանգության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաները, իսկ դրանց հասանելիություն ունեցել են միայն երկրի նախագահն ու վարչակազմի սահմանափակ թվով ներկայացուցիչները։

Հայտնի է, որ խուզարկությունն անցկացվել է օգոստոսի 8-ին։ Թերթի աղբյուրները, սակայն, չեն մանրամասնում, թե որ պետության գաղտնի տվյալների մասին է խոսքը։