գլխավոր Իրադարձային Դանակահարություն Փարաքարի գիշերային ակումբի բակում. կասկածյալը փախել է` տանելով դանակը

Դանակահարություն Փարաքարի գիշերային ակումբի բակում. կասկածյալը փախել է` տանելով դանակը

Սեպտեմբերի 6-ի գիշերը դանակահարություն է տեղի ունեցել Արմավիրի մարզի Փարաքար գյուղում գտնվող «Կալիֆոռնիա» գիշերային ակումբի մոտ։

Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, գիշերային ակումբի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզի բնակիչ, 24-ամյա Արսեն Մ.-ի և Երևանի բնակիչներ, 42-ամյա Արթուր Ս.-ի և 47-ամյա Միհրան Ք.-ի միջև, որի ժամանակ Արսեն Մ.-ն դանակով հարվածներ է հասցրել վերջիններիս:

Վիրավորները տեղափոխվել են Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոնԱրթուր Ս.-ն «որովայնի կտրած-ծակած թափանցող վերք» վնասվածքով, իսկ Միհրան Ք.-ն` «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ։

24–ամյա Արսեն Մ.-ն դեպքի վայրից փախուստի է դիմել, ոստիկանները փնտրում են նրան։

Չի հայտնաբերվել նաև հանցագործության գործիք դանակը։
Կայքի տեղեկություններով՝ վիրավորներն աշխատում են «Կալիֆոռնիա» գիշերային ակումբում՝ որպես անվտանգության աշխատակիցներ:

 Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: