գլխավոր Աշխարհ Եղիսաբեթ II թագուհին ընդունել է Ջոնսոնի հրաժարականը

Եղիսաբեթ II թագուհին ընդունել է Ջոնսոնի հրաժարականը

Եղիսաբեթ Երկրորդ թագուհին ընդունել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հրաժարականը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Բուքինգհեմյան պալատին։

Երեքշաբթի առավոտյան վարչապետի պաշտոնում իր վերջին ելույթից հետո Ջոնսոնն ուղևորվել է Եղիսաբեթ II թագուհու շոտլանդական Բալմորալ ամրոցի իր նստավայրը:

Ջոնսոնից հետո թագուհու հետ կհանդիպի  նախօրեին վարչապետի պաշտոնում  ընտրված իշխող Պահպանողական կուսակցության ղեկավար Լիզ Թրասը։ Եղիսաբեթ II-ի հետ հանդիպումից հետո,  որպես վարչապետ՝ նոր պաշտոնում, առաջին ելույթից հետո կսկսի ձևավորել  կառավարությունը։

Պահպանողականների նախկին առաջնորդ Բորիս Ջոնսոնը, որը 2019 թվականին փոխարինեց Թերեզա Մեյին վարչապետի պաշտոնում, հուլիսի 7-ին հայտարարեց, որ հրաժարվում է վարչապետի և Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնից՝ կառավարության անդամների զանգվածային հրաժարականների ֆոնին։