գլխավոր Քաղաքականություն Կարաչաևո-Չերկեսիայում և Դաղստանում չեզոքացվել է միջազգային ծայրահեղական կրոնական խմբավորման երկու օջախ 🎥

Կարաչաևո-Չերկեսիայում և Դաղստանում չեզոքացվել է միջազգային ծայրահեղական կրոնական խմբավորման երկու օջախ 🎥

РИА-Новости գործակալությունը հայտնում է, որ ՌԴ ԱԴԾ սպաները Կարաչաևո-Չերկեսիայում և Դաղստանում բացահայտել են միջազգային ահաբեկիչների “Աթ-Թաքֆիր Վալ Հիջրա” խմբավորման երկու օջախներ, որոնք կոչ էին անում մերժել աշխարհիկ իշխանություններին և խալիֆայություն կառուցել։

«Մալոկարաչաևսկի շրջանում և Դաղստանի Մախաչկալա, Կասպիյսկ և Իզբերբաշ քաղաքներում կասեցվել են միջազգային ծայրահեղական կրոնական խմբավորման “Աթ-Թաքֆիր Վալ Հիջրա” երկու օջախների գործունեությունը` ընդհանուր առմամբ ավելի քան 20 մարդ», – ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ ԱԴԾ-ի, «թաքֆիրիտները» քարոզում էին արմատական ​​գաղափարախոսություն և հավաքագրում կողմնակիցներ: