գլխավոր Ժամանց Քանյե Ուեսթի խոսքերից ոգեշնչված՝ դիզայները ցույց է տվել շշերից 895 եվրո արժողությամբ...

Քանյե Ուեսթի խոսքերից ոգեշնչված՝ դիզայները ցույց է տվել շշերից 895 եվրո արժողությամբ կոշիկներ

Դիզայներ և նկարիչ Մաքս Արնաուտովը Balenciaga ապրանքանիշի հավաքածուի մեջ նոր կոշիկ է առաջարկել, որը պատրաստված է շշերից: Իր նախագիծը նա ներկայացրել է Instagram-ում։

Արնաուտովը կոշիկների ստեղծման համար ոգեշնչվել է ռեփեր Քանյե Ուեսթի խոսքերից. սոցցանցերում երաժիշտը դիզայներներին կոչ է արել նոր գաղափարների համար նայել «երեխաներին ու անտուններին»:

Նկարչի էջում ցուցադրված նկարում Balenciaga-ի կոշիկները կրում է փոփ աստղ Ջասթին Բիբերը: Արնաուտովն իր մտահղացումը գնահատել է 895 եվրո։