գլխավոր Իրավունք Արցախի ԱԺ պատգամավորները ՀՀ գլխավոր դատախազին միջնորդություն են ներկայացրել՝ վերանայելու Միքայել Արզումանյանի...

Արցախի ԱԺ պատգամավորները ՀՀ գլխավոր դատախազին միջնորդություն են ներկայացրել՝ վերանայելու Միքայել Արզումանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը

ԱՀ ԱԺ պատգամավորները ՀՀ գլխավոր դատախազ, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական Ա․ Դավթյանին և ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Ա․ Քյարամյանին միջնորդություն են ներկայացրել՝ վերանայելու Միքայել Արզումանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը և փոխարինել այն անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոցով։

Ստորև ներկայացվում է միջնորդության ամբողջական բովանդակությունը և պատգամավորների ստորագրությունները։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի օրերին Արցախի Պաշտպանության բանակը ղեկավարած Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում զինվորական պաշտոնեական անփութության համար, կալանավորվել է։