գլխավոր Без рубрики ՄԱԿ գլխավոր քարտուղար Գուտիերեշը G20-ին կոչ է արել միավորվել կորոնավիրուսի դեմ պայքարում

ՄԱԿ գլխավոր քարտուղար Գուտիերեշը G20-ին կոչ է արել միավորվել կորոնավիրուսի դեմ պայքարում

(FILES) In this file photo United Nations Secretary General Antonio Guterres speaks during a press briefing at United Nations Headquarters on February 4, 2020 in New York City. - UN Secretary General Antonio Guterres has urged governments to include the protection of women in their response to the deadly novel coronavirus pandemic. Reports of domestic violence have surged globally in the wake of massive lockdowns imposed to contain the spread of the disease."Violence is not confined to the battlefield," said Guterres in a statement and video released in multiple languages, days after his call for a worldwide ceasefire in the wake of the outbreak."Violence is not confined to the battlefield," said Guterres in a statement and video released in multiple languages, days after his call for a worldwide ceasefire in the wake of the outbreak. (Photo by Angela Weiss / AFP)

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշը «անչափ հիասթափված» է, որ 20 ամենախոշոր արդյունաբերական զարգացած երկրների առաջնորդները չեն մշակել բոլոր երկրներում կորոնավիրուսի դեմ պայքարի համար համաձայնեցված պատասխան, ինչպես ինքն առաջարկել էր։

Նրա խոսքով՝ արդյունքում ամեն մի երկիր նախաձեռնում է սեփական, երբեմն հակասական գործողություններ, եւ վիրուսը տեղափոխվում է «արեւելքից արեւմուտք, հարավից հյուսիս», ու հիմա շատ երկրներում գրանցվում է ինֆեկցիայի երկրորդ ալիքը։

«Մեծ քսանյակի» գագաթնաժողովի նախաշեմին, որը տեղի է ունենալու հաջորդ ամիս, Անտոնիո Գուտիերեշը Associated Press-ի հետ հարցազրույցում ասել է, թե հույս ունի, որ միջազգային հանրությունը հիմա հասկանում է, որ «անհրաժեշտ է շատ ավելի համաձայնեցված պայքարել վիրուսի դեմ»։

Նրա խոսքով՝ G-20-ի գագաթնաժողովի ժամանակ ՄԱԿ-ը նաեւ «վճռականորեն պաշտպանելու» է այն բանի երաշխիքները, որ պատվաստանյութը հասանելի է լինելու ամենքին եւ ամենուր։