գլխավոր Իրադարձային Աննա Հակոբյանը ուշացել է ինքնաթիռից ու մնացել Վարշավայի օդանավակայանում

Աննա Հակոբյանը ուշացել է ինքնաթիռից ու մնացել Վարշավայի օդանավակայանում

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ բաց է թողել Վարշավայից Ժնև թռչող ինքնաթիռն ու անորոշ ժամանակով մնացել օդանավակայանում:

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Չեք հավատա, բայց Վարշավայից Ժնև թռնող ինքնաթիռը բաց թողեցի և անորոշ ժամանակով մնացել եմ Վարշավայի օդանավակայանում։ Համապատասխան գեյթի մոտ կանգնած տղամարդը շատ խիստ տոնով ինձ ասաց՝ Mam, ինքնաթիռի դռները փակվել են, չեք կարող գնալ։ Դե՝ ես էլ հո կյանքս չէի պատմելու:)»։