գլխավոր Աշխարհ Պեսկովը մեկնաբանել է Քաբուլում ՌԴ դեսպանատան մոտ տեղի ունեցած ահաբեկչությունը

Պեսկովը մեկնաբանել է Քաբուլում ՌԴ դեսպանատան մոտ տեղի ունեցած ահաբեկչությունը

MOSCOW, RUSSIA - DECEMBER 17, 2020: Russia's Presidential Spokesman Dmitry Peskov takes part in the 16th annual end-of-year news conference by Russia's President Vladimir Putin at the World Trade Centre. Sergei Bobylev/TASS Ðîññèÿ. Ìîñêâà. Ïðåññ-ñåêðåòàðü ïðåçèäåíòà ÐÔ Äìèòðèé Ïåñêîâ âî âðåìÿ áîëüøîé åæåãîäíîé ïðåññ-êîíôåðåíöèè ïðåçèäåíòà ÐÔ Âëàäèìèðà Ïóòèíà â Öåíòðå ìåæäóíàðîäíîé òîðãîâëè íà Êðàñíîé Ïðåñíå. Ñåðãåé Áîáûëåâ/ÒÀÑÑ

Մոսկվան հույս ունի, որ Քաբուլում ահաբեկչության հեղինակները կպատժվեն և պայմաններ կստեղծվեն ՌԴ դեսպանատան անվտանգությունն ապահովելու համար, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Ցավակցում ենք ահաբեկչական գործողության հետևանքով մեր աշխատակիցների մահվան կապակցությամբ: Հուսով ենք, որ նրանք, ովքեր կազմակերպել են այս ահաբեկչությունը, կբացահայտվեն և կպատժվեն: Եվ նաև հույս ունենք, որ կստեղծվեն բոլոր պայմանները Քաբուլում մեր դեսպանատան անվտանգությունն ապահովելու համար»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Պեսկովը հավելել է, որ դեսպանատունը կապի մեջ է տեղական իշխանությունների հետ և պահանջում է ուժեղացնել անվտանգության միջոցները։