գլխավոր Սպորտ Պիկեն որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ․ նա մտադիր է հեռանալ «Բարսելոնայից»...

Պիկեն որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ․ նա մտադիր է հեռանալ «Բարսելոնայից» ու լքել երկիրը

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն պատրաստվում է հեռանալ ակումբից: 35-ամյա խաղացողն արդեն տեղեկացրել է ակումբի ղեկավարությանը ապագայի իր ծրագրերի մասին: Այս մասին, ինչպես փոխանցում է Armsport.am-ը, հայտնում է Cadena-ն:

Կենտրոնական պաշտպանը հոգնել է իր և իր անձնական կյանքի նկատմամբ մամուլի մշտական ուշադրությունից, ուստի մտածում է երկրից հեռանալու մասին։

Պիկեն կորցրել է տեղը թիմի հիմնական կազմում՝ ընթացիկ մրցաշրջանի սկզբից նույնիսկ մեկ անգամ խաղադաշտ դուրս չգալով։ Չնայած դրան, ըստ «Բարսայի» գլխավոր մարզիչ Չավիի, փորձառու պաշտպանը մնում է թիմի համար կարևոր խաղացող։

Պիկեի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը:

Աղբյուր`  ArmSport.am