գլխավոր Առողջություն Սննդաբանները նշել են նիհարելուն խանգարող հինգ սովորույթները

Սննդաբանները նշել են նիհարելուն խանգարող հինգ սովորույթները

Ավելորդ քաշից ազատվելուն խանգարում է չափից շատ կարագը, համեմունքներն ու հավելումները, կարծում են ամերիկացի սննդաբանները:

Սննդաբան Էմի Գուդմանը բացատրել է, որ շատ մարդիկ սխալմամբ կարծում են, թե օգտակար մթերքները կարելի է ուտել անսահմանափակ քանակությամբ։ Դա, նրա խոսքով, այդպես չէ. առողջ սննդի ավելցուկը նույնպես կարող է վնասել կազմվածքին։ Նա խորհուրդ է տալիս հետևել չափաբաժիններին ՝ անկախ նրանից, թե որքան օգտակար սնունդ է օգտագործում մարդը։

Գուդսոնի խոսքով՝ անգամ նիհարելիս կարելի է թույլ տալ իրենց սիրելի քաղցրավենիքներն ու սնեքները, բայց ավելի քիչ քանակությամբ։ Օրինակ՝ ամբողջ փաթեթի փոխարեն մի բուռ չիպս: Հակառակ դեպքում՝ մեկ կերակուրով մեկ ամբողջ շաբաթվա ընթացքում ստեղծված կալորիականության դեֆիցիտը ոչնչացնելու վտանգ կա։

Մեկ այլ սխալ է քաշի կորստի ժամանակ սննդակարգի մասնագետ Քորթնի Դ’Անջելոն անվանել է սննդակարգում անբավարար քանակությամբ սպիտակուցները: «Ես խորհուրդ եմ տալիս գնել հավի կրծքամիս, հնդկահավի բուրգերներ, հավի նրբերշիկ, ձուկ կամ խոզի սուկի»,- ասել է նա և հավելել, որ սպիտակուցն օգնում է նվազեցնել նախուտեստների և խավարտների փափագը, որոնք պարունակում են շատ կալորիաներ և ածխաջրեր:

Դ’Անջելոն կոչ է արել ուշադրություն դարձնել համեմունքներին և հավելումներին: Նրանք, նրա կարծիքով, նույնպես խանգարում են ազատվել ավելորդ կիլոգրամներից։ «Օրինակ, ձեր առավոտյան նրբաբլիթների օշարակը կարող է համեղ լինել, բայց այդ ավելորդ շաքարից հետո ավելի շատ շաքար օգտագործելու ցանկություն կառաջանա»,- նախազգուշացրել է նա:

Սննդաբան Տրիստա Բեսթը եփման գործընթացում չափից շատ յուղ ավելացնելու սովորությունը համարում է բարակ իրանի խոչընդոտ։ Նա բացատրել է, որ ձեթն ավելի կալորիական է դարձնում ուտեստները և խորհուրդ տվել նվազեցնել դրա օգտագործումը կամ եփել ջրով։