գլխավոր Իրադարձային «Իսլամական պետություն»-ը ստանձնել է Քաբուլում ՌԴ դեսպանատան մոտ տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը

«Իսլամական պետություն»-ը ստանձնել է Քաբուլում ՌԴ դեսպանատան մոտ տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան մոտ տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը, հայտնում է Reuters-ը։

Առավոտյան դիվանագիտական ներկայացուցչության հյուպատոսական վարչության շենքի մոտ զինյալը գործի էր դրել պայթուցիկ սարք։ Զոհվել էին դեսպանատան երկու աշխատակից և Աֆղանստանի մի քանի քաղաքացի։

Քաբուլի ոստիկանության ներկայացուցիչ Խալիդ Զադրանը հայտնել է, որ մահապարտ-ահաբեկիչը պայթյունը ծրագրել է ամբոխի մեջ, սակայն չի կարողացել դա անել, քանի որ անվտանգության ուժերը կրակ են բացել նրա վրա։