գլխավոր Իրադարձային Արցախում կենսաթոշակների ու նպաստների վճարումների համար գործարկվելու է 2-րդ տեղամասը

Արցախում կենսաթոշակների ու նպաստների վճարումների համար գործարկվելու է 2-րդ տեղամասը

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ «Արցախփոստ» ՓԲԸ-ի կողմից կենսաթոշակների ու նպաստների վճարումները իրականացնելու համար  ս.թ հոկտեմբերի 23-ից գործարկվելու է 2-րդ տեղամասը՝ Ստեփանակերտ քաղաքում:

Նախարարությունից հայտնում են, որ մանրամասն տեղեկություններ ստանալու (այդ թվում ՝  նշված տեղամասի հասցեն իմանալու ) համար կարող եք զանգահարել 047-94-54-43 հեռախոսահամարով:

Կենսաթոշակ և (կամ) նպաստ ստանալու համար անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր և, առկայության դեպքում, նույնականացման քարտ): Մուտքը նշված տեղամաս՝ բժշկական դիմակով: