գլխավոր Իրադարձային Արմավիրի մարզում Ford Transit-ը մխրճվել է բեռնատարի ետնամասի մեջ. կան վիրավորներ և...

Արմավիրի մարզում Ford Transit-ը մխրճվել է բեռնատարի ետնամասի մեջ. կան վիրավորներ և զոհ

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:50–ի սահմաններում Մայիսյան–Մեծամոր ավտոճանապարհին բախվել են Ford Transit և Howo մակնիշի բեռնատարները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով  3 հոգի տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն, մեկը՝ «Մեծամոր» բժշկական կենտրոն:

Վիրավորներից երկուսին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա:

3 վիրավորները գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:

Նախաձեռնվել է վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: