գլխավոր Առողջություն Որ հիվանդությունների դեպքում է գինին հակացուցված

Որ հիվանդությունների դեպքում է գինին հակացուցված

Նյարդային համակարգի հիվանդությունների ու աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրների դեպքում չի կարելի չարաշահել գինին։ Այս մասին «Մոսկվա 24»-ի հետ զրույցում ասել է սննդաբան Ելենա Սոլոմատինան։

«Առաջին հերթին գինի չի կարելի խմել այն մարդկանց, որոնք ունեն նյարդային համակարգի հիվանդություններ։ Եվ առհասարակ այն մարդկանց, որոնք վերջերս գլխուղեղի կաթված են տարել, հիվանդ են Պարկինսոնի հիվանդությունով, Ալցհեյմերի հիվանդությունով, թուլամտությամբ, էպիլեպսիայով և այդպես շարունակ», – նշել է Սոլոմատինան՝ շեշտելով, որ գլխուղեղի խանգարումներով ցանկացած հիվանդության դեպքում այս ըմպելիքից հարկավոր է խուսափել, քանի որ այն բավական լուրջ ազդեցություն է ունենում այս օրգանի վրա։

Բացի այդ, մասնագետը նախազգուշացրել է, որ աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրների առկայության դեպքում ևս խորհուրդ չի տրվում գինի խմել։ Բանն այն է, որ այս ոգելից խմիչքը պարունակում է օրգանական թթուներ, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ աղեստամոքսային տրակտի լորձաթաղանթի վրա։

«Ոմանց մոտ ալկոհոլը կարող է սկզբում կտրուկ բարձրացնել ճնշումը, իսկ հետո այն զգալի նվազեցնել։ Զարկերակային բարձր կամ ցածր ճնշում ունեցողների համար ևս գինին կարող է վտանգավոր լինել», – հավելել է սննդաբանը։