գլխավոր Առողջություն Որ դեպքերում է սառը ցնցուղ ընդունելը վտանգավոր առողջության համար

Որ դեպքերում է սառը ցնցուղ ընդունելը վտանգավոր առողջության համար

Սրտանոթային հիվանդություններով մարդկանց խորհուրդ չի տրվում սառը ցնցուղ ընդունել, քանի որ այդ պրոցեդուրան կարող է հանգեցնել կորոնար զարկերակների սպազմի։ Այս մասին Lenta.ru-ի հետ զրույցում ասել է թերապևտ Ալեքսեյ Խուխրևը։

Մասնագետի խոսքով՝ սրտամկանի հետ կապված ցանկացած խնդրի դեպքում ջրի ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունը կարող է վտանգավոր լինել։ Եթե մարդը սուզվում է սառը ջրի մեջ կամ սառը ցնցուղ է ընդունում, ապա անոթների սպազմի վտանգը զգալի բարձրանում է։

«Սառը ջրի մեջ անսպասելի խորասուզվելու դեպքում կարող է սպազմ առաջանալ, այդ թվում նաև կորոնար զարկերակների սպազմ։ Սովորական մարդում դրանից ոչինչ չի լինի, մինչդեռ սրտի իշեմիկ հիվանդություն ունեցող, չբուժվող ու դեղորայքը ճիշտ չընդունող հիվանդի դեպքում կա հավանականություն, որ որևէ տհաճ բան կկատարվի», – նշել է բժիշկը։

Թերապևտը նաև ընդգծել է, որ տաք ջրի բացակայության դեպքում սառը ջրով օրգանիզմը կոփելու փորձերն առանձնապես օգտակար չեն լինի, քանի որ տարվա ընթացքում ընդամենը մի քանի անգամ նման պրոցեդուրա անցկացնելը չի կոփում։