գլխավոր Աշխարհ Կամչատկայում հրաբխի վրա բարձրանալու հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի

Կամչատկայում հրաբխի վրա բարձրանալու հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի

Կամչատկայի երկրամասի Կլյուչևսկայա Սոպկա հրաբխի վրա բարձրանալիս ինը զբոսաշրջիկ է մահացել: Այս մասին հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։

«Մոտ 4150 մ բարձրության վրա մահացել է առնվազն հինգ ալպինիստ։ Հաջորդ օրերին արձանագրվել է ևս 4 զոհ»,- kp.ru-ի փոխանցմամբ ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Ռուսաստանի յոթ շրջաններից զբոսաշրջիկների խումբը, որը բաղկացած էր տասը հոգուց և երկու զբոսավարներից, փորձել է բարձրանալ Կլյուչևսկայա Սոպկա հրաբուխ անցած երեքշաբթի օրը՝ օգոստոսի 30-ին, իսկ ողբերգությունը տեղի է ունեցել անցյալ շաբաթ օրը՝ սեպտեմբերի 3-ին: