գլխավոր Աշխարհ Ճապոնիայում մահացել է 3-ամյա մի աղջիկ, որին մոռացել էին մանկապարտեզի ավտոբուսում

Ճապոնիայում մահացել է 3-ամյա մի աղջիկ, որին մոռացել էին մանկապարտեզի ավտոբուսում

Ճապոնիայի Սիձուոկա պրեֆեկտուրայում 3-ամյա աղջիկը ջերմային հարվածից մահացել է այն բանից հետո, երբ նրան մոռացել են ավտոբուսում, հայտնել է Կիոդո գործակալությունը:

Երկուշաբթի առավոտյան փոքրիկ Թինա Կավամոտոն ավտոբուսով մեկնել է մանկապարտեզ։ Սակայն դաստիարակներից ոչ մեկն ուշադրություն չի դարձրել, որ նա դուրս չի եկել տրանսպորտից և չի միացել խմբին։ Հետագայում նրա բացակայությունը նույնպես ոչ ոք չի նկատել։ Երեխային անգիտակից վիճակում հայտնաբերել են միայն մոտ 14:00-ին, երբ մնացած երեխաներին բերել են ավտոբուս տուն տանելու համար: Թինային տեղափոխել են հիվանդանոց, որտեղ շուտով մահ են արձանագրել։

Ավտոբուսում, բացի աղջկանից, եղել է յոթ մարդ, այդ թվում՝ երկու մեծահասակ։ Նախնական վարկածով ՝ երեխան մահացել է ջերմային հարվածից, քանի որ փողոցում ջերմաստիճանը գերազանցել է 30 աստիճանը ։