գլխավոր Գլխավոր Չինաստանն արագացնում է բանակի արդիականացումը

Չինաստանն արագացնում է բանակի արդիականացումը

Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը կոչ է արել արդիականացնել բանակն ու այն վերածել համաշխարհային մասշտաբի զինված ուժերի։

Չինաստանի ղեկավարը նման հայտարարությամբ հանդես է եկել Կորեական պատերազմի ժամանակ Չինաստանի կամավորների 70-ամյակին նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ։

«Մենք պետք է արագացնենք չինական ազգային պաշտպանության ու զինված ուժերի արդիականացումը և Չիաստանի ազգային բանակը վերածենք համաշխարհային առաջատար զինված ուժերի»,- ասել է նա։

Սի Ցզինպինի խոսքերով «առանց ուժեղ բանակի ուժեղ հայրենիք դժվար է պատկերացնել»։

«Որպեսզի զարգանցնեք չինական սոցիալիզմը, մենք պետք է դրա հետ միաժամանակ պետք է զարգացնենք մեր երկրի անվտանգությունը, Չինաստանի ծաղկումն ու զինվորական ուժը»,- ընգծել է Չինաստանի ղեկավարը։

Բացի դրանից Սի Ցզինպինն ընգեծել է, որ Չինաստանը միշտ դեմ է եղել հեգեմոնիայի ձգտելուց և ուժի քաղաքականությունից։ Նա նաև դեմ է ամեն տեսակ էքսպանսիաներին։