գլխավոր Իրադարձային Երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվել Մյասնիկյան պողոտա-Սարալանջի-Հերացի-Աբովյան-Շարիմանյան փողոցների հանգույցում:

Երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվել Մյասնիկյան պողոտա-Սարալանջի-Հերացի-Աբովյան-Շարիմանյան փողոցների հանգույցում:

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվել Մյասնիկյան պողոտա – Սարալանջի – Հերացի – Աբովյան – Շարիմանյան փողոցների հանգույցում: Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանը:

Ըստ այդմ՝ Մյասնիկյան պողոտայից դեպի Աբովյան փողոց երթևեկելը հնարավոր կլինի միայն Հերացի – Շարիմանյան փողոցներից, իսկ Սարալանջի փողոցից կթույլատրվի երթևեկելը ինչպես նախկինում և դեպի Աբովյան փողոց, և, վերադասավորվելով, Հերացի փողոց:

Նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման աշխատանքներ: