գլխավոր Քաղաքականություն Կոնգրեսական Փալոնը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել բանաձև, որով կոչ է անում...

Կոնգրեսական Փալոնը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել բանաձև, որով կոչ է անում պաշտոնապես ճանաչել Արցախի անկախությունը

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը, 31 ներկայացուցիչների համահեղինակությամբ, Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու բանաձև է ներկայացրել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

«Ֆրանկ Փալոնը (31 ներկայացուցչի համահեղինակությամբ) ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել հզոր բանաձև, որով կոչ է անում պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը»,- ասված է հրապարակման մեջ: