գլխավոր Եղանակ Շրջանների զգալի մասում պասվում է անձրև և ամպրոպ

Շրջանների զգալի մասում պասվում է անձրև և ամպրոպ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ սեպտեմբերի 2-ի ցերեկը, 3-6-ին, 7-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 07-ի գիշերը սպասվում է կաևճատև անձրև և ամպրոպ:

Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 2-ի ցերեկը, 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 5-6-ին առանձին շրջաններում, 7-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-7-ին կնվազի 6-8 աստիճանով: