գլխավոր Քաղաքականություն Երբ պատասխանատու անձը հատարարեց՝ ինքը համար մեկ մեղավորը չէ, հասկանալի էր, որ...

Երբ պատասխանատու անձը հատարարեց՝ ինքը համար մեկ մեղավորը չէ, հասկանալի էր, որ ուրիշ մեղավորների նշանակելու փորձեր կլինեն․ Տիրան Խաչատրյան

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանն այսօր մասնակցել է Դիմադրության շարժման հրավիրած հանրահավաքին։

Լրագրողների հարցին՝ Միքայել Արզումանյանին ու Ջալալ Հարությունյանին աղմկահարույց մեղադրանքներ առաջադրելը տպավորություն չի՞ ստեղծում, որ Հայաստանի գործող իշխանությունը պարտության պատասխանատվությունը հրամանատարների, նրանց կողմից ցուցաբերված  «անփութության» վրա է բարդում, Տիրան Խաչատրյանն արձագանքել է․ «Չգիտեմ՝ ինչու է հիմա տպավորություն ստեղծվում, երբ դեռևս բավականին երկար ժամանակ առաջ կոնկրետ պատասխանատու անձը հայտարարություն արեց, որ ինքը համար մեկ պատասխանատուն է, բայց համար մեկ մեղավորը չէ։ Դա արդեն բոլորին էլ հետևություն անելու առիթ կարող էր տալ, որ հետևանքները կամ շարունակությունը լինելու է այնպիսին, որ կբերի այդ «համար մեկ պատասխանատուից» պատասխանատվությունը հանելուն ու հերթականությամբ մեղավորներ նշանակելուն»։

Նրա խոսքով` այդքանն արդեն հերիք էր, որպեսզի հասկանալի լիներ, որ իր վրայից մեղքը հանելու և ուրիշ մեղավորների «նշանակելու» փորձեր կլինեն։
 
«Ինչ վերաբերում է տարբեր հրամանատարների պատասխանատվության ենթարկելուն, ապա այլ տարբերակ այս իրավիճակում չի կարող լինել։ Այդ դեպքում ովքե՞ր են լինելու պատասխանատուները` սովորական քաղաքացինե՞րը, կամավորնե՞րը, թե՞ ավելի ցածր օղակի հրամանատարներ, որոնք մեծ պատասխանատվություն չեն կրել»,- ասել է Խաչատրյանը։