գլխավոր Առողջություն Բժիշկը նշել է՝ առողջական ինչ խնդիրներ կարող են զարգանալ հաճախ անլար ականջակալներ...

Բժիշկը նշել է՝ առողջական ինչ խնդիրներ կարող են զարգանալ հաճախ անլար ականջակալներ օգտագործողների մոտ

Անլար ականջակալների ստեղծումը զգալիորեն փոխեց մարդկանց նախասիրությունները, ինչի շնորհիվ գործածության մեջ շատ ավելի հարմարավետ այս սարքերն անմիջապես փոխարինելու եկան նախկինում կիրառվող ականջակալներին: Սակայն, այնուամենայնիվ, դրանց տարածման ֆոնին նկատվում է նաև ականջների հետ կապված մի շարք խնդիրների հաճախականության ավելացում, ինչը պայմանավորված է նրանով, որ շատ հաճախ երաժշտություն լսելուց հետո մարդիկ պարզապես մոռանում են դրանց մասին, ինչի հետևանքով դրանք չափազանց երկար ժամանակ մնում են ականջներում: Այս մասին «Sputnik» ռադիոկայանի եթերում ասել է բժիշկ-քիթկոկորդականջաբան Վլադիմիր Զայցևը:

Մասնագետի խոսքով՝ այս սարքերի երկարատև գործածությունը կարող է բավական վատ հետևանքներ ունենալ: Առաջին հերթին բժիշկը նախազգուշացնում է ծծմբախցանի առաջացման ու ականջի խցանման հավանականության մասին, քանի որ ականջակալի հետևանքով ականջներում կուտակվող արտադրութունը պարզապես չի կարողանում մաքրվել: Փաստացի ականջի մեջ անդադար որևէ օտար մարմին է լինում, ինչի հետևանքով կարող է սնկային օտիտ զարգանալ: Այս հիվանդությունը հաճախ է զարգանում լսողական սարք ունեցող հիվանդների, ինչպես նաև ինչ-ինչ պատճառներով հաճախ ականջակալ օգտագործողների մոտ:

«Ականջը երկար ժամանակ խցանաված լինելու դեպքում կարող է զարգանալ սնկային օտիտ (օտոմիկոզ): Սա հատկապես հաճախ է հանդիպում լսողական սարքերից օգտվողների կամ գործի բերումով ժամեր շարունակ ականջակալներ օգտագործողների, օրինակ՝ զանգերի սպասարկման կենտրոնների աշխատակիցների մոտ», – շեշտել է Զայցևը: