գլխավոր Աշխարհ Ո՞ր դեպքում Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել

Ո՞ր դեպքում Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել

 Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել, եթե իր կամ դաշնակիցների դեմ զանգվածային ոչնչացման զենք կիրառվի կամ սպառնալիքի տակ դրվի պետության գոյությունը։ «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում այս հայտարարությունն է արել ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Ես հիշեցնեմ, որ ռուսական ռազմական դոկտրինը, ինչպես նաև այնպիսի փաստաթուղթը, ինչպիսին է «Միջուկային զսպման բնագավառում պետական քաղաքականության հիմունքները», սպառիչ կերպով շարադրում են բոլոր սցենարները, որոնց դեպքում տեսականորեն հնարավոր է միջուկային զենքի կիրառումը մեր կողմից: Այդ սցենարներն են` Ռուսաստանի կամ նրա դաշնակիցների դեմ ագրեսիան՝ զանգվածային ոչնչացման զենքի կիրառմամբ, կամ սովորական սպառազինությունների կիրառմամբ ագրեսիան, երբ սպառնալիքի տակ է դրվում հենց պետության գոյությունը»,- ասել է նա։