գլխավոր Շոուբիզնես Ի՞նչ է կատարվում Լեոնարդո ԴիԿապրիոյի և Ջիջի Հադիդի միջև. կարծես ավելին է,...

Ի՞նչ է կատարվում Լեոնարդո ԴիԿապրիոյի և Ջիջի Հադիդի միջև. կարծես ավելին է, քան ընկերությունը

Լեոնարդո ԴիԿապրիոյի՝ ընկերուհու՝ Կամիլա Մորոնեի հետ բաժանման մասին լուրերը լրատվամիջոցներում հայտնվեցին օրերս, սակայն հոլիվուդյան դերասանի անձնական կյանքին վերաբերվող նոր ինտրիգային մանրամասներ արդեն սկսել են հայտնվել մամուլում։ Նախօրեին բոլորը սկսեցին քննարկել նրա ենթադրյալ սիրեցյալին՝ 22-ամյա բլոգեր Մարիա Բերեգովայային, ոչ վաղ անցյալում պապարացիները նրանց միասին նկատել էին Սեն-Տրոպեում հանգստի ժամանակ։

Բայց թվում է, որ դեռ Կամիլայի հետ հարաբերությունների ընթացքում Լեոնարդոն հայացքը թեքել էր մեկ այլ, շատ ավելի հայտնի աղջկա վրա։ Այսօր համացանցում լուրեր հայտնվեցին, որ դերասանը նուրբ զգացմունքներ ունի Ջիջի Հադիդի նկատմամբ: Պարզվում է, որ աստղերն այս ամառ մի քանի ժամադրություն են ունեցել, և ԴիԿապրիոն Ջիջիին իսկապես շատ է հավանել։ Ի դեպ, համացանցն արդեն կատակում է մոդելի տարիքի մասին, քանի որ նա 27 տարեկան է, իսկ ըստ վիճակագրության՝ Լեոն ընտրում է բացառապես մինչև 25 տարեկան աղջիկների։

«Նրանք վաղուց են ճանաչում միմյանց։ Նրանք շատ են գրավում միմյանց: Մոդելը ամբողջովին նրա ճաշակով է՝ շքեղ, սեքսուալ, բայց համեստ»,- հայտնում է In Touch-ի ինսայդերը: Զույգին մոտ կանգնած որոշ աղբյուրներ դեռ պնդում են, որ Լեոն ու Ջիջին պարզապես ընկերական հարաբերություններ ունեն։

Հիշեցնենք, որ անցյալ աշնանը հայտնի դարձավ Ջիջի Հադիդի և Զեյն Մալիքի բաժանման մասին։