գլխավոր Հասարակություն Երևանում գովազդի տեղադրման թույլտվություն ստանալու գործընթացը նախատեսվում է մինչև տարեվերջ թվայնացնել

Երևանում գովազդի տեղադրման թույլտվություն ստանալու գործընթացը նախատեսվում է մինչև տարեվերջ թվայնացնել

Երևան համայնքի տարածքում առանց համայնքի կողմից տրված թույլտվության տեղադրված գովազդների ու գովազդի միջոցների ապամոնտաժումը կրելու է շարունակական բնույթ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

Երևանի քաղաքապետի տեղակալը հայտնել է, որ մայիսի 2-ից մինչև օգոստոսի 31-ը Երևան քաղաքում ապամոնտաժվել է 231 առանց թույլտվության տեղադրված գովազդ և գովազդի միջոց։

«Նշվածին զուգահեռ աշխատանք է տարվում գովազդի և գովազդի միջոցի տեղադրման թույլտվություն ստանալու գործընթացն ամբողջությամբ թվայնացնելու ուղղությամբ։ Համակարգի գործարկումը նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ»,- գրել է Գրիգորյանը: