գլխավոր Շոուբիզնես Քանյե Ուեսթը հայտնել է Քիմ Քարդաշյանից բաժանվելու պատճառը եւ կիսվել է անձնական...

Քանյե Ուեսթը հայտնել է Քիմ Քարդաշյանից բաժանվելու պատճառը եւ կիսվել է անձնական նամակագրությամբ

Քանյե Ուեսթը կրկին որոշել է հրապարակայնորեն խոսել Քիմ Քարդաշյանի հետ իրենց ընդհանուր երեխաների համատեղ դաստիարակության մասին։ Ռեփերը սոցիալական ցանցերում կիսվել է իր եւ նախկին կնոջ անձնական հաղորդագրություններով՝ նշելով, որ հենց պոռնագրաֆիայից կախվածությունն է քանդել իր ընտանքիը։

 «Հոլիվուդը հսկա բորդել է, պոռնոգրաֆիան ոչնչացրեց իմ ընտանիքը»,- գրել է նա։

Ուեսթը մեղադրել է Քարդաշյանների մայր Քրիս Ջեններին իր դուստրերին շահարկելու եւ Playboy ամսագրի համար անկեղծ նկարահանումներին աջակցելու մեջ։ Ռեփերը նաեւ հայտարարել է, որ թույլ չի տա իր երեխաներին մասնակցել նման միջոցառումներին։

Քանյեն նշել է նաեւ Քարդաշյան քույրերի ներկա եւ նախկին ընկերների մասին։ Նա Թրիսթան Թոմփսոնին, Սքոթ Դիսիկին եւ Թրեւիս Սքոթին անվանել է «դոնորներ»՝ հավելելով՝ «մենք դրանում միասին ենք»:

Հիշեցնենք, որ մարտին Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը պաշտոնապես ավարտեցին իրենց ամուսնությունը։ Այն, որ զույգը ամուսնալուծվում է յոթ տարվա ամուսնությունից հետո, հայտնի դարձավ անցյալ տարվա փետրվարին։