գլխավոր Իրավունք Հովիկ Աբրահամյանը հրավիրվել է դատախազություն

Հովիկ Աբրահամյանը հրավիրվել է դատախազություն

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրավիրվել է գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Տեղեկությունը հրապարակվել է azdarar.am պաշտոնական հայտարարությունների կայքում։

Նշվում է, որ Աբրահամյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:

«Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն` ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր։ Միաժամանակ ներկայանալ կարող եք 2022թ. սեպտեմբերի 5-ին՝ ժամը 10:00-ին, իսկ նշված օրը ներկայանալու անհնարինության դեպքում հարկավոր է օրը և ժամը համաձայնեցնելու նպատակով նախապես զանգահարել»,–ասված է ծանուցման մեջ։

Հավելենք, որ դատախազություն են հրավիրվել նաև Աբրահամյանի ընտանիքի անդամները։