գլխավոր Գլխավոր Լավրովն ու Միրզոյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածությունների ընթացքը. ՌԴ...

Լավրովն ու Միրզոյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածությունների ընթացքը. ՌԴ ԱԳՆ

Սեպտեմբերի 1-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ, հայտնում է ՌԴ ԱԳՆ թելեգրամյան ալիքը:

Նշվում է, որ կողմերը հանգամանալից քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին և  նոյեմբերի 26-ին կնքված եռակողմ համաձայնագրերի իրականացման ընթացքն ու հեռանկարները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումներն առաջիկայում։