գլխավոր Միջազգային Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ չի պատրաստվում դադարեցնել Պուտինի հետ շփումը

Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ չի պատրաստվում դադարեցնել Պուտինի հետ շփումը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները շարունակելու ցանկության մասին: Նա այս մասին ասել է Էսսենի բնակիչների հետ հանդիպմանը, որը հեռարձակվել է Welt կայքում։

Գերմանացի քաղաքական գործիչը նշել է, որ սերտ կապի մեջ է Ռուսաստանի ղեկավարի հետ և չի պատրաստվում դադարեցնել փոխգործակցությունը։

«Ես հանդիպել եմ Ռուսաստանի նախագահի հետ Մոսկվայում՝ երկար սեղանի շուրջ, բազմիցս խոսել եմ նրա հետ հեռախոսով և հստակ կասեմ, որ շարունակելու եմ դա անել», – ասել է Շոլցը։

Ավելի վաղ կանցլերն արդեն խոսել է Ռուսաստանի նախագահի հետ երկխոսության կարևորության մասին։ Ուղիղ շփումը կարևոր է հատկապես ճգնաժամի ժամանակ, ասել էր Շոլցը՝ ընդգծելով, որ այդ կերպ նա կարող է Մոսկվային հասցնել Արևմուտքի դիրքորոշումը։ Այդուհանդերձ, քաղաքական գործիչը հնարավոր չի համարում Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը «տեսանելի ապագայում»։