գլխավոր Քաղաքականություն ՊԲ-ն ԼՂ հակամարտության գոտում ահաբեկիչների ներկայության մասին վկայող նոր տեսանյութ է հրապարակել

ՊԲ-ն ԼՂ հակամարտության գոտում ահաբեկիչների ներկայության մասին վկայող նոր տեսանյութ է հրապարակել

Պաշտպանության բանակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վարձկան ահաբեկիչների ներկայության մասին վկայող նոր տեսանյութ է հրապարակել։

Տեսանյութում ներկայացված է արցախա-ադրբեջանական ճակատային գծի հարավ- արևելյան հատվածում վարձկան ահաբեկիչների ներկայությունը։ ՊԲ-ն նշում է, որ վարձկան-ահաբեկիչները անկանոն և տարերային տեղաշարժեր են իրականացնում՝ հոգեմետ միջոցների ազդեցության տակ, ինչպես նաև նրանք չեն պահպանում մարտավարական տարրական կանոնները։ ՊԲ-ն ուշադրության է հրավիրում այն փաստին, որ ահաբեկիչները կրում են ադրբեջանական զինուժին ոչ հատուկ հանդերձանք, նրանք նաև բացարձակ անտարբեր են վիրավոր զինակիցների նկատմամբ։ ՊԲ-ն հայտնում է, որ երևացող բոլոր ահաբեկիչները ոչնչացվել են ՊԲ ստորաբաժանումների և կամավորականների կողմից։