գլխավոր Աշխարհ Համացանցում հայտնվել է Արգենտինայի փոխնախագահի վրա ատրճանակով հարձակման պահի տեսագրությունը

Համացանցում հայտնվել է Արգենտինայի փոխնախագահի վրա ատրճանակով հարձակման պահի տեսագրությունը

Համացանցում է հայտնվել Արգենտինայի փոխնախագահ Քրիստինա Կիրշների վրա իր տան մոտ հարձակման տեսանյութը, գրում է The Guardian-ը:

Կադրերում երևում է, թե ինչպես է տղամարդn ատրճանակ ուղղում քաղաքական գործչի վրա։ Միջադեպը տեղի է ունեցել նախորդ օրը, երբ Քիրշները դուրս է եկել իր մեքենայից և աջակիցների ամբոխի միջով տուն էր գնում։ Հարձակման հետևանքով նա չի տուժել՝ զենքը լիցքավորված է եղել, բայց չի կրակել։

Հանցագործը ձերբակալվել է:

Ավելի քան մեկ շաբաթ է, ինչ մարդիկ հավաքվում են փոխնախագահի տան մոտ՝ աջակցելու նրան կոռուպցիայի մեղադրանքների ֆոնին: Նախկինում դատախազը 12 տարվա ազատազրկում էր խնդրել Քրիստինա Քիրշների համար՝ նախագահ եղած ժամանակ կոռուպցիայի գործով։

Նա հերքում է մեղադրանքները։