գլխավոր Աշխարհ Բոսֆորի նեղուցը փակվել է նավագնացության համար

Բոսֆորի նեղուցը փակվել է նավագնացության համար

 Ուկրաինայից Ստամբուլ մեկնող նավը ծանծաղուտի մեջ է հայտնվել Բոսֆորի նեղուցում, որը դրանից հետո փակվել է նավագնացության համար։ Այդ մասին նշված է Թուրքիայի առափնյա պահպանության թիվթերյան հաղորդագրության մեջ։

«KURTARMA-5, KURTARMA-6, KURTARMA-9, KURTARMA-12, NAZIM TUR քարշակներն ու KEGM-3, KEGM-5 մոտորանավակները մեկնել են պատահարի վայր՝ 173 մետրանոց LADY ZEHMA նավի մոտ, որը ծանծաղուտում է հայտնվել ղեկի անսարքության պատճառով, Ուկրաինայից Ստամբուլ ճանապարհին։ Նավագնացությունը Ստամբուլի (Բոսֆորի) նեղուցում դադարեցվել »,-նշված է գրառման մեջ։