գլխավոր Իրադարձային Էջմիածնում բնակելի երեք հարկանի շենքի տանիքում բռնկված հրդեհը մարվել է

Էջմիածնում բնակելի երեք հարկանի շենքի տանիքում բռնկված հրդեհը մարվել է

Էջմիածնի Կույրերի շենքին կից բնակելի երեք հարկանի շենքի տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 19։03-ին, մարվել՝ 20։50-ին։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Ըստ ՀՀ ԱԻՆ-ի, սեպտեմբերի 1-ին, ժամը 17։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքի Թումանյան փողոցի երեք հարկանի Կույրերի շենքի (երեք հարկանի) տանիքում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների ևս երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կույրերի շենքին կից բնակելի երեք հարկանի շենքի տանիքում․ իրականացվել է բնակիչների տարահանում։