գլխավոր Սպորտ Արսեն Զախարյանը մնում է «Դինամոյում». պաշտոնական

Արսեն Զախարյանը մնում է «Դինամոյում». պաշտոնական

Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը մնում է ռուսական թիմում։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։

«Օգոստոսի 25-ին ՖԱ «Դինամոն» առաջարկ է ստացել անգլիական «Չելսիից»՝ մեր կիսապաշտպան Արսեն Զախարյանի տեղափոխության վերաբերյալ։ Աշխարհի ամենաուժեղ ակումբներից մեկի հետաքրքրվածությունը մեր ակադեմիայի սանի նկատմամբ մեծ գնահատական է «Դինամոյի» երիտասարդ ֆուտբոլիստների պատրաստման որակի և Արսենի խաղային առաջընթացի համար։

Մի քանի օր շարունակ «Դինամոն» ու «Չելսին» բանակցություններ են վարել, որոնցում մեր ակումբը կառուցողական դիրք է զբաղեցրել։ Բայց մեզնից չկախված տեխնիկական խնդիրների պատճառով խաղացողի տեղափոխությունն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ իրագործելն իրատեսական չէ։ Այնուամենայնիվ, մեր ակումբը բաց է առաջարկների համար, որոնք կգոհացնեն «Դինամոյին» ու ֆուտբոլիստին։

Այս պահին կողմերը որոշել են, որ Արսենը կշարունակի հանդես գալ «Դինամոյում»»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Զախարյանը 19 տարեկան է, նա ընթացիկ խաղաշրջանում չորս խաղի է մասնակցել Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում և մեկ արդյունավետ փոխանցում կատարել։ 2021/22 խաղաշրջանում ֆուտբոլիստը 34 խաղ է անցկացրել Մոսկվայի «Դինամոյի» կազմում՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։ Նա 9 գոլ է խփել և կատարել նույնքան գոլային փոխանցում։