գլխավոր Facebook Մեկ տարի առաջ՝ ընտրություններին, Վեդիում 2690 մարդ իր համաձայնությունը տվել է, որ...

Մեկ տարի առաջ՝ ընտրություններին, Վեդիում 2690 մարդ իր համաձայնությունը տվել է, որ թուրքը գա իրենց տուն, իրենց համայնքի կենտրոնում կոնյակ բացի, խմի թուրք-ադրբեջանական եղբայրության կենացը․ Զոհրաբյան

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է Վեդիում Թուրքիայի քաղաքացիների մասնակցությամբ միջադեպին․

«Վեդին ընտրել է այս ապագան. 2690 ձայն՝ հանուն թուրքի հետ ապագայի․․․

Երեկվանից հայրենասիրական ընդվզում է բոցավառվել հայ ազգային-ազատագրական մտքի քառուղիներում։

Ֆեյսբուքա-լրատվական մեյնսթրիմը ալեկոծված է երեկ Վեդի քաղաքում Թուրքիայի երկու քաղաքացիների անամոթ պահվածքից։ Նրանք Վրաստանով եկել են Հայաստան, գիշերով Վեդի քաղաքի Առաքել Սիմոնյանի անվան հրապարակում սկսել են աղմկել, հայերին ու Հայաստանն անվանարկել։

Վեդու հպարտ քաղաքացիները չեն դիմացել թուրք ամուսինների «բեսպրեդելին» ու հայ-թուրքական թեթև ընդհարում է տեղի ունեցել գյուղամիջում։

Ոստիկանները Թուրքիայի քաղաքացիներին հրավիրել են ոստիկանական բաժանմունք, որտեղ ևս, ըստ տեղեկությունների, թուրք երկյակն իրեն խիստ լկտի է պահել։

Անկեղծ, չեմ հասկանում մեր հայրենակիցների ընդվզումն ու Վեդու կենտրոնում հայ-թուրքական ազգային-ազատագրական ֆրոնտ բացելը։

Մեկ տարի առաջ, հունիսի 21-ին Վեդի քաղաքում ընտրություններին մասնակցել է 5156 ընտրող, որոնցից 2690-ը իրենց համաձայնությունը տվել են, որ թուրքը գա իրենց տուն ու իրենց համայնքի կենտրոնում կոնյակ բացի և խմի թուրք-ադրբեջանական եղբայրության կենացը։

Մեկ տարի առաջ դուք, քվեարկելով Նիկոլի «բանտիկով» մուրճի օգտին (վերաբերվում է բացառապես թուրքական օրակարգին կողմ քվեարկողներին), թուրքին բերեցիք ձեր տուն, ու ոչ մի կերպ չեմ հասկանում սույն աղմուկի պատճառը։

Ու երբ Արմեն Գրիգորյանը գոռում էր, որ թուրքը հասնելու է Արարատ և Վեդի, նաև ձեր մեջ եղան մարդիկ, ովքեր մասնակից դարձան Արմենի քաղաքական սպանությանը։

Իսկ ովքեր չեն ընտրել «բանտիկով» մուրճն ու թուրքի հետ ապագան, ես անկեղծորեն հասկանում եմ ձեր ցավն ու ընդվզումը», սոցցանցում գրել է Նաիրա Զոհրաբյանը։