գլխավոր Առողջություն Ռուսաստանում բժիշկները հաջողությամբ հեռացրել են 59-ամյա տղամարդու 26 կգ քաշ ունեցող ուռուցքը...

Ռուսաստանում բժիշկները հաջողությամբ հեռացրել են 59-ամյա տղամարդու 26 կգ քաշ ունեցող ուռուցքը (լուսանկար)

Սանկտ Պետերբուրքի քաղաքային կլինիկական ուռուցքաբանական դիսպանսերի բժիշկները 59-ամյա բուժառույի հետազոտության ժամանակ հսկայական ուռուցք են հայտնաբերել, որը հաջողությամբ հեռացվել է, գրում է mk.ru-ն։

Հաղորդվում է, որ տղամարդը բուժհաստատություն է դիմել՝ գանգատվելով մեջքի ու կողային հատվածի ցավերից, ինչպես նաև որովայնի չափերի կտրուկ մեծացումից։ Հետազոտությունների ընթացքում հիվանդի որովայնում հայտնաբերվել է հսկայական ուռուցք՝ լիպոսարկոմա, որը դիաֆրագմից մինչև փոքր կոնք ընկած գրեթե ամբողջ հատվածը։

«Ուռուցքի հեռացման վիրահատությունը բարդ էր, ինչպես նաև կապված էր թրոմբոէմբոլիայի, ներքին արյունահոսության ու բազմաթիվ այլ բարդությունների հետ, քանի որ լիպոսարկոման զգալի տեղափոխել էր ներքին օրգանները ողնաշարից դեպի ձախ», – հայտնել են Սանկտ Պետերբուրգի առողջապահության հարցերով կոմիտեից։

Վիրահատությունը տևել է մոտ երեք ժամ։ Բժիշկներին հաջողվել է ամբողջությամբ հեռացնել 26 կգ կշռող հսկայական նորագոյացությունը՝ չվնասելով կենսական նշանակություն ունեցող որևէ օրգան։

Хирурги Петербурга удалили гигантскую опухоль пациенту / Фото: Комздрав