գլխավոր Իրադարձային Ադրբեջանի հետ սահմանամերձ Գեղարքունիքի սարերում հրդեհ է բռնկվել

Ադրբեջանի հետ սահմանամերձ Գեղարքունիքի սարերում հրդեհ է բռնկվել

Սեպտեմբերի 1-ին, ժամը 11։47-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքի մոտակա սարում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։

«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նորաբակ և Ներքին Շորժա գյուղերի մոտակա սարում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:33-ին, մարվել՝ 15:02-ին: Այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ»,-ասված է հաղորդագրության մեջ։