գլխավոր Իրադարձային Հայ-իրանական սահմանին առևտրային քաղաք կստեղծվի. Իրանի պատվասիրությունը գալիս է Հայաստան

Հայ-իրանական սահմանին առևտրային քաղաք կստեղծվի. Իրանի պատվասիրությունը գալիս է Հայաստան

Ադրբեջան կատարած այցից հետո Իրանի Ատրպատական նահանգի նահանգապետի գլխավորած պատվիրակությունը կժամանի Հայաստան։Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը։

Նահանգապետ Աբեդին Խորամը Հայաստան մեկնելուց առաջ Թավրիզի օդանավակայանում լրագրողներին ասել է. «

Հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացումը և տարածաշրջանային շուկաներում ակտիվ ներկայությունը Իրանի կառավարության քաղաքականության հիմնական և ռազմավարական ուղղություններից մեկն է դիվանագիտության ոլորտում, իսկ Ատրպատական նահանգը, գտնվելով մի քանի կարևոր երկրների հարևանությամբ, զգալի ներդրում ունի այդ երկրների հարաբերությունների կայացման գործում»։

Անդրադառնալով Հայաստան այցի նպատակին` Խորամն ասել է, որ մաքսային և տրանսպորտային խնդիրներից զատ քննարկվելու է նաև հայ-իրանական սահմանին համատեղ առևտրային քաղաքի և Իրանի միջև համատեղ տեխնոլոգիական քաղաքի ստեղծման հարցը։

Իրանցի պաշտոնյան հայտնել է, որ նախատեսված են հանդիպումներ և բանակցություններ պետական պաշտոնյաների հետ, այդ թվում` էկոնոմիկայի, շրջակա միջավայրի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարների հետ։

Նա նաև ասել է, որ Հայաստանյան այցի շրջանակներում նախատեսված են տնտեսական ու առևտրային համաժողովներ, համատեղ հանդիպումներ մաքսային, ակադեմիական ու զբոսաշրջության, մշակութային ոլորտների ներկայացուցիչների, ինչպես նաև` երկու երկրների տնտեսական մասնավոր հատվածի մասնակցությամբ։Հայաստան ժամանող պատվիրակության կազմում ընդգրկված են նաև տարածաշրջանի արտահանող ընկերությունների ներկայացուցիչները։