գլխավոր Քաղաքականություն Եվրամիությունը պատրաստ է ավելացնել ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ. Միշել

Եվրամիությունը պատրաստ է ավելացնել ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ. Միշել

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը պատրաստակամություն է հայտնել ավելացնելու ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

«Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ չորրորդ հանդիպումը կառուցողական մթնոլորտում էր: Անդրադարձանք բոլոր հարցերին և պայմանավորվեցինք ակտիվացնել աշխատանքը խաղաղության պայմանագրի շուրջ։ Եվրամիությունը պատրաստ է հետագայում ևս ավելացնել իր ջանքերն այդ ուղղությամբ»,- Twitter-ի իր միկրոբլոգում նշել է Միշելը։