գլխավոր Աշխարհ Հիբրիդային պատերազմ սկսած Արևմուտքին չի հաջողվի թուլացնել Ռուսաստանը. Լավրով

Հիբրիդային պատերազմ սկսած Արևմուտքին չի հաջողվի թուլացնել Ռուսաստանը. Լավրով

Հավաքական Արևմուտքն անամոթաբար, կոպիտ և ագրեսիվ կերպով հիբրիդային պատերազմ սանձազերծեց Ռուսաստանի դեմ, երբ հասկացավ, որ Ուկրաինան «հակառուսաստան» դարձնելու ծրագրերը ձախողվել են։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը  Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի՝ ՄԳԻՄՕ-ի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմանը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Այսօր իրադարձությունները, որոնք բոլորը քննարկում են, կապված են Ուկրաինայի շուրջ կատարվողի հետ, և, ավելի ստույգ, այն հիբրիդային պատերազմի հետ, որը հավաքական Արևմուտքն անամոթաբար, բացահայտ, կոպիտ և ագրեսիվ ձևով սանձազերծեց մեր երկրի դեմ, երբ հասկացավ, որ Ուկրաինան «հակառուսաստան» դարձնելու, Ռուսաստանի Դաշնության ռազմական զսպման համար ուկրաինական տարածքում ցատկահարթակ կազմակերպելու ծրագրերը ձախողվել են»,- ասաց նա։

Լավրովը նաև նշել է, որ արևմտյան երկրներին չի հաջողվի թուլացնել Ռուսաստանը, ինչպես որ նախկինում ոչ ոքի չի հաջողվել:

«Մեր պետության պատմությանը հայտնի են նաև ավելի լուրջ փուլեր, երբ միջազգային ասպարեզում մեր դերն ու տեղը մեր մյուս գործընկերների մոտ, ինչպես հեգնանքով ենք անվանում, Ռուսաստանին թուլացնելու ցանկություն են առաջացրել։ Ես համոզված եմ, որ դա չի հաջողվի, ինչպես որ նախկի ում ոչ ոքի մոտ չի ստացվել»,- եզրափակել է Լավրովը: