գլխավոր Շոուբիզնես Մահացել է 32-ամյա մոդել և դերասանուհի Չարլբի Դինը

Մահացել է 32-ամյա մոդել և դերասանուհի Չարլբի Դինը

ԱՄՆ-ում 32 տարեկանում մահացել է թոփ մոդել և սկսնակ դերասանուհի Չարլբի Դինը, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով ընտանիքի հայտարարությունը:

Աղջիկը մահացել է Նյու Յորքի հիվանդանոցներից մեկում անսպասելի հիվանդությունից, այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Դինը ծնվել է 1990 թվականին Քեյփթաունում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում։ Մանկուց աշխատել է որպես մոդել, որպես դերասանուհի իր նորամուտը նշել է 2010 թվականի «Մալեկ» ֆիլմում։ Նա նկարահանվել է բազմաթիվ գովազդային հոլովակներում։

Չարլբին ավելի հայտնի դարձավ այս ամռանը: Տաղանդավոր մոդելը «Տխրության եռանկյունին» ֆիլմում կատարեց գլխավոր դերերից մեկը։

Նա նաև նկարահանվել է «Մահացու մրցավազք 3», «Մի՛ քնիր», «Հարցազրույց Աստծո հետ», «Սև կայծակ» նախագծերում։ «Տխրության եռանկյունին» նրա վերջին ֆիլմն է։

Չարլբին նշանված էր իր մոդել գործընկեր Լյուկ Ուոքերի հետ։