գլխավոր Շոուբիզնես Երգիչ Ալեքսանդր Բույնովը տեղափոխվել է հիվանդանոց

Երգիչ Ալեքսանդր Բույնովը տեղափոխվել է հիվանդանոց

Ռուս հայտնի երգիչ Ալեքսանդր Բույնովը, մեջքի հետ կապված խնդիրների պատճառով, տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին արտիստը խոսել է սոցիալական ցանցերում՝ կադրեր հրապարակելով բժշկական բաժանմունքից։

Կլինիկայում արտիստը «մեջքի շրջափակման» ընթացակարգ է անցել։

«Գեղեցկություն. Շնորհակալ եմ Մոսկվայի ողնաշարի կենտրոնի փայլուն բժիշկներին»,- ասել է երաժիշտը՝ հավելելով, որ ընթացակարգերից մեկնելու է Սոչի՝  աշխատանքի։

2022 թվականի հունվարին Բույնովը բողոքել էր առողջական խնդիրներից։ Նա վայր էր ընկել աստիճաններից, ինչի հետեւանքով կոտրել էր ձեռքը։ Նրան առաջին բուժօգնություն էր ցուցաբերել կինը։