գլխավոր Շոուբիզնես «Գահերի խաղ»-ի պրիքվելի 2-րդ էպիզոդը դիտումների քանակով գերազանցել է առաջինին

«Գահերի խաղ»-ի պրիքվելի 2-րդ էպիզոդը դիտումների քանակով գերազանցել է առաջինին

«Վիշապի տուն» սերիալի երկրորդ դրվագը, HBO եւ HBO Max հարթակներում դիտվել է ավելի քան 10 միլիոն անգամ, հայտնում է The Hollywood Reporter-ը:

Շոուի փորձնական դրվագը, որը թողարկցել է 2011 թվականին, այնքան էլ լավ արդյունքներ չի գրանցել՝ ունենալով 4,2 միլիոն դիտում:

Օգոստոսի 26-ին հայտնի էր դարձել, որ, բարձր վարկանիշի շնորհիվ, «Վիշապի տուն» սերիալն արդեն երկրորդ եթերաշրջան ունի:

«Մենք շատ հպարտ ենք նրանով, ինչի հասել է «Վիշապի տուն» սերիալի ամբողջ թիմը: Մեր ֆենոմենալ դերասանական կազմն ու աշխատանքային խումբընիրենց առջեւ լուրջ մարտահրավեր են դրել եւ գերազանցել բոլոր սպասելիքները: Մենք ոգեւորված ենք՝ «Վիշապի տան»  պատմությունը 2-րդ եթերաշրջանում պատմելու համար»,- ասել է HBO Programming-ի գործադիր փոխնախագահ Ֆրանչեսկա Օրսին:

Սերիալի իրադարձությունները տեղի են ունենում «Գահերի խաղ»-ը սերիալի պատմությունից մոտավորապես 200 տարի առաջ: Խոսքը «Վիշապների պարի» մասին է՝ քաղաքացիական պատերազմի, որը ծավալվել է Թարգարյան տան երկու ճյուղերի պայքարի պատճառով։