գլխավոր Իրադարձային Բազմաթիվ բուհեր հոգեվարքի մեջ են, բուհական դիպլոմը միշտ չէ, որ նշանակում է...

Բազմաթիվ բուհեր հոգեվարքի մեջ են, բուհական դիպլոմը միշտ չէ, որ նշանակում է բարձրագույն կրթություն. Փաշինյան

Այսօր Հայաստանում տասնյակ հազարավոր երեխաներ զրկված են պատշաճ մանկապարտեզներում, նախակրթարաններում ու դպրոցներում որակյալ կրթություն ստանալու հնարավորությունից: Այս մասին Կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մասնագիտական կրթության եւ ուսուցման բնագավառի հաստատությունները միշտ չէ, որ հասանելի են սովորողներին եւ միշտ չէ, որ ապահովում են պատշաճ մասնագիտական որակավորում: Դրա արդյունքում մենք մի կողմից ունենք գործազրկություն, մյուս կողմից՝ գնալով ավելի ու ավելի բարձր են հնչում երկրում որակյալ աշխատուժի բացակայության մասին պնդումները»,- ասաց նա:

Փաշինյանի կարծիքով՝ մեր երկրում չեն գործում բուհական պատշաճ չափանիշներ:

«Բազմաթիվ բուհեր պարզապես հոգեվարքի մեջ են, բուհական դիպլոմը միշտ չէ, որ նշանակում է  բարձրագույն կրթություն: Սրա  հետևանքով ավելի ու ավելի հաճախ են հնչում տարակուսած բողոքներ, թե մարդիկ բարձրագույն կրթության երբեմն երկու դիպլոմով ի վիճակի չեն աշխատանք գտնել և մատնված են աղքատության: Այս իրավիճակն այլեւս հանդուրժելի չէ, որովհետեւ գոյություն ունի ապագայի հաշվին և ական է մեր ապագայի տակ: Ըստ այդմ, կրթության ոլորտում մենք լայնածավալ բարեփոխումներ ենք իրականացնում»,- նշեց Փաշինյանը: