գլխավոր Աշխարհ Մենք չպետք է թույլ տանք, որ Պուտինն ամեն օր որոշի էլեկտրաէներգիայի գինը...

Մենք չպետք է թույլ տանք, որ Պուտինն ամեն օր որոշի էլեկտրաէներգիայի գինը Եվրոպայում. Ավստրիայի կանցլեր

Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամմերը կոչ է արել «դադարեցնել վառելիքի շուկաներում տիրող խելագարությունը» և «թույլ չտալ Պուտինինսահմանել էներգակիրների գները» , գրում է Reuters-ը։

«Մենք պետք է վերջապես դադարեցնենք այն խելագարությունը, որը տեղի է ունենում էներգետիկ շուկաներում: Եվ դա կարող է տեղի ունենալ միայն եվրոպական որոշման շնորհիվ»,- ասել է Ավստրիայի կառավարության ղեկավարը։

Նեհամմերը հավելել է, որ շուկան ներկայիս տեսքով իրեն չի կարգավորի, և ԵՄ երկրներին կոչ է արել համատեղ ջանքերով անհապաղ դադարեցնել «գների պայթյունը»։

«Մենք չպետք է թույլ տանք, որ Պուտինն ամեն օր որոշի էլեկտրաէներգիայի գինը Եվրոպայում»,- ամփոփել է քաղաքական գործիչը։

Ավստրիան ռուսական գազի սպառման ամենամեծ մասնաբաժին ունեցող երկրների թվում է։ Նրա արդյունաբերությունը կախված է Ռուսաստանի վառելիքից։

Արևմտյան երկրները, այդ թվում՝ Ավստրիան,  էներգակիրների գների աճին են բախվում Մոսկվայի դեմ պատժամիջոցների սահմանման և ռուսական վառելիքից հրաժարվելու քաղաքականության պատճառով։ Վառելիքի, առաջին հերթին գազի թանկացման պատճառով Արևմուտքում արդյունաբերությունը մեծապես կորցրել է իր մրցակցային առավելությունները, ինչն ազդել է նաև տնտեսության այլ ոլորտների վրա։