գլխավոր Աշխարհ Եվրոպայում խաղաղության դարաշրջանն ավարտվել է. Ուկրաինայի ԱԳ նախարար

Եվրոպայում խաղաղության դարաշրջանն ավարտվել է. Ուկրաինայի ԱԳ նախարար

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան օգոստոսի 31-ին Պրահայում (Չեխիա) «Ֆորում 2000» համաժողովում ասել է, որ Եվրոպայում խաղաղության դարաշրջանն ավարտվել է։
Միջոցառումը հեռարձակվել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջով։

«Հաղթանակի ճանապարհին մենք միշտ բախվելու ենք դժվարին ընտրությունների և միշտ գայթակղվելու ենք կիսատ միջոցներ ձեռնարկել հավասարակշռություն գտնելու համար… Բայց դառը ճշմարտությունն այն է, որ Եվրոպայում խաղաղության դարաշրջանն ավարտվել է, ինչպես և կիսատ-պռատ միջոցների դարաշրջանը։ Մենք պետք է վճռական լինենք, գործին նվիրված: Այո, մենք պետք է կոշտ լինենք, բայց սա պատերազմում հաղթելու միակ միջոցն է, հատկապես պատերազմում այնպիսի երկրի դեմ, ինչպիսին Ռուսաստանը է՝ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ»,- ասել է Կուլեբան։